Աշխարհի այս վայրերում կինը հանգիստ կարող է ամուսնանալ մի քանի տղամարդու հետ, այստեղ տղամարդն է ասում «հնազանդ եմ»

Մեր օրերում բազմակնությանը չափազանց վատ են վերաբերվում ու, իսկ բազմաթիվ ամուսիններ ունենալու մասին անգամ պատկերացում չունեն։ Սակայն կան վայրեր, որտեղ կինը հանգիստ կարող է ամուսնանալ մի քանի տղամարդու հետ և նրա բոլոր ամուսինները պետք է հնազանդ լինեն;

Տիբեթ

Տիբեթում ընդունված է մի քանի ամուսին ունենալը, կինը կարող է ամուսնանալ միաժամանակ մի քանի եղբոր հետ։ Այստեղ մի քանի ամուսին ունենալը ավանդույթ չէ, այլ պայմանավորված է սոցիալական սուղ պայմաններով։

Այսպես՝ Տիբեթում սոցիալական վիճակը ծանր է ու հաճախ ապահովված կին գտնելը դառնում է տղամարդու միակ փրկությունը։ Դրանով լուծվում է իրենց սոցիալական վիճակի խնդիրը, այլ նաև «ընտանեկան» ընտանիքիներ են կազմում, որտեղ մի քանի եղբայր ամենևին էլ դեմ չեն կիսել միևնույն կնոջը

Մելանեզիա

Խաղաղ օվկիանոսի այս կղզիներում այս սովորությունը, ի տարբերություն նախորդի, ոչ թե գալիս է սոցիալական ծանր վիճակից, այլ տեղի ժողովուրդների ավանդույթներից։ Տեղի կանայք իրենք են ընտրում իրենց ամուսին ու, իհարկե, որոշում, որ մեկի փոխարեն կարելի է մի քանիսին ունենալ։ Հետաքրքիրն այն է, որ եթե տղամարդը հրաժարվում է կնոջ առաջարկից, ապա նա կարող է դրա համար պատժվել․ նրան կարող են ծեծել, խոշտանգել։

Հարավային Հնդկաստան

Հարավային Հնդկաստանի որոշ ցեղերում ևս տարածված է բազմաթիվ ամուսիններ ունենալը։ Այստեղ, որպես կանոն, կինը նախընտրում է ամուսնանալ միաժամանակ մի քանի եղբոր հետ, ու նրան մերժելը մեծագույն մեղք կարող է դիտվել։

Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ հերթը հասնում է երեխա ունենալուն, ու նրանցից որևէ մեկին հայր ճանաչելուն։ Քանի որ կինն ամուսնացած է լինում մի քանի եղբոր հետ, նա ինքն է որոշում, թե ով է իր երեխայի հայրը։ Ցեղում կնոջ պակասն այնքան շատ է, որ բացը լրացնելու համար տղամարդիկ ստիպված են ամուսնանալ խմբերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓