Առաջին կադրերը Գյումրից և Սպիտակից՝ երեկվա ուժգին երկրաշարժից հետո. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 6-7 բալ

Երեկ, Ժամը 20:23-ի սահմաններում Գյումրիում ուժգին երկրաշարժ է գրանցվել, ինչպես փոխանցում են Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչները: Բնակիչները տևական ժամանակ դրսում են անցկացրել ցնցումներից հետո: Նրանց պնդմամբ երկու անգամ ուժեղ ցնցում են զգացել:


Ըստ նախնական տեղեկությունների՝ 4,7 մագինիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ ամենամոտը Ամասիային՝ 11 կմ, Գյումրիից՝ 29 կիլոմետր հեռավորության վրա, օջախի խորությունը 3 կիլոմետր:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Լոռու մարզում: Փլուզումներ այս պահի դրությամբ չկան:

Ինչպես հայտնում է վանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցը, երկրաշարժի հետեւանքով Վանաձորում բնակելի տներից մեկի պատը ճաքել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓