Առաքել Մովսիսյանին դաժան ծեծի են ենթարկել. ով և ինչու, մանրամասներ

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է՝

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունից հետո ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տարածքներում կատարված խուզարկություններից ու դրանց արդյունքների հանրայնացումից հետո մի շարք ընկերներ բառի ամենալայն իմաստով երես թեքեցին  նրանից:

Դրանց շարքում էր նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով, պարզվում է, լուրջ խնդիրներ է ունեցել իր այդ քայլի համար:

ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տեղեկություններով՝ օրերս Առաքել Մովսիսյանը Սևանում հանդիպել է «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ: Երբ խոսք է գնացել Մանվել Գրիգորյանի մասին, օրենքով գողերը զայրացել են Մովսիսյանի վրա և նրանց միջև վեճ է տեղի ունեցել:

«Դու վատ ես խոսել Մանվելի մասին, ինքը կարգին տղա ա, դու էդ բանը պտի չանեիր»,- ասել է «գողական աշխարհի»՝ Գրիշ անունով ներկայացուցիչն ու մյուսների հետ միասին ծեծի ենթարկել Մովսիսյանին:

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Առաքել Մովսիսյանի հետ, սակայն վերջինս, երկար մտածելուց և շփոթվելուց հետո՝ պատասխանեց.

«Դուք ի՞նչ գիտեք՝ ես ում հետ եմ հանդիպում վաբշե, կամ երբ, ի՞նչ գողականների մասին ա խոսքը: Ո՞ւր ա գողական, որ մի հատ էլ Հայաստան գա ու ես էլ հանդիպեմ իրանց, տենց բան չկա»:

Աղբյուրը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Առաքել Մովսիսյանին դաժան ծեծի են ենթարկել. ով և ինչու, մանրամասներ