Աստծո այս հուշումները պետք է իմանան բոլորը, պահեք սրանք աչքի առաջ, և դուք նրան շատ մոտ կլինեք

Աստված ստեղծել է մարդուն  ոչ տառապանքների համար, այլ ուրախանալու, սիրելու և արարելու համար:  Քիչ գանգատվեք, միշտ հիշեք, որ կան մարիկ, որ  շատ ավելի վատ են ապրում:

Յուրաքանաչյուր մարդ ուղարկվել է Երկիր  որոշակի առաքելությամբ,  նա պետք է ինչ որ ձևով  լավացնի  շրջակա աշխարհը: Աստված մարդուն  տաղանդ է տալիս,  ուժ է տալիս և կարողություններ: Աստծո պարգևը պետք է օգտագործել շրջակա աշխարհը կատարեգործելու համար,  ինչպես նաև մարդկանց օգնելու համար, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն:

Աշխատեք սիրով լցնել ձեր և ձեր մտերիմների կյանքը,  դրանով դուք  բարենպաստ հանգամանքները, ֆինանսական հաջողությունը կձգեք դեպի ձեզ, իսկ ձեր կողմից դրսևովող ագրեսիան  վատացնում է ձեր կյանքի որակը:

Կյանքում ոչինչ պատահական չի լինում, մեր մտքերով, մեր գործողություններով և արարքներով ձևավորում ենք  մեր ներկայիս  իրականությունը և մեր ապագան:

Մեր մտքերը ձևավորում են  իրադարձությունները, սովորեք դրական մտածել և ձեր իրականությունը դրական լիցքերով կլցվի, իսկ դյուրագրգռությունը զայրույթը, չարությունը, գոռոզությունը  ձգում են անհաջողությունները:

Հանգամանքներն ինչպես էլ որ դասավորվեն, մնացեք հանգիստ, պահպանեք դրական տրամադրվածությունը և հավատացեք ձեր ուժերին և Աստծո օգնությանը:

Աշխատեք լսել Աստծո ձայնը, տվեք այն հարցը, որի պատասխանը ցանլկանում եք իմանալ և լսեք ձեր Ենթագիտակցության ձանը:

Ցանկացած մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Գտեք Նրան ձեր մեջ:
Անկախ ամեն ինչից Աստված սիրում է մեզնից յուրաքանչյուրին: Եվ միշտ հիշեք. Աստված մշիտ տալիս է այն, ինչի կարիքը ունեք տվյալ պահին:
Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա շրջապատում ևս չեն սիրի ձեզ, ինչպես վերաբերվում եք շրջապատին, այդպես էլ շրջապատն է ձեզ վերաբերվում:

Մարդու անհաջողությունների պատճառը հենց նրա մեջ է,  վատ ինֆորմացիան  թունավորում է կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել:

Մարդն ամեն ինչ ունի, և իշխանություն, և փառք, և հարգանք և փող: Հարցն այն է, թե ինչպես է դա տնօրինում:

Մի բաժանեք շրջապատի մարդկանց «լավերի» և  «վատերի»: Եթե մի մարդ ձեզ համար վատն է, շատ հնարավոր է որ մեկ ուրիշի համար նա լինի  հիանալի: Մի դատեք, որ չդատվեք:

Ճանաչիր քեզ, ինքնաճանաչողությունը  դա սեփական կարողությունները, տաղանդները բացահայտելու գործընթաց է:

Աստված բոլորին  սխալվեու իրավունք է տվել,  և բնականաբար նաև տվել է շտկվելու հնարավորություն և այդ սխալից դաս քաղելու հնարավորություն,  սխալներն ուղղելու լավագույն եղանակը  սեփական անձի և շրջապատի մարդկանց նկատմամբ սիրո դրսևորումն է:

Աստված ամեն ինչ անում է, որպեսզի մենք երջանիկ լինենք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓