Ավտոբուսում փոքրիկ տղան անընդհատ ոտքով խփում էր դիմացի աղջկան, իսկ, թե ինչ դաս տվեց ուղևորներից մեկը երեխայի մորը, ավտոբուսի ուղևորները կհիշեն իրենց ողջ կյանքում

Ավտոբուսով  վերառանում էի տուն:  Իմ հետևի նստարանին նստած  էր մի կին  10–ամյա երեխայի հետ: Երեխան կեղտոտ կոշիկով  անընդհատ խփում էր ինձ:  Իմ հագին սպիտակ տաբատ էր: Սկզբում մտածեցի, որ երևի չի նկատել: Հետո նկատեցի, որ դիտավորյալ է անում, որովհետև ինքնագոհ նայում էր սպիտակ  տաբատիս վրա կոշիկի անընդհատ ավելացող հետքերին:

Ես նրա մայրիկին քաղաքավարի խնդրեցի կարգի հրավիրել տղային: Մայրը ինձ պատասխանեց. «Ես իմ երեխային դաստիարակում եմ  Էյհու-զերա ոճով, իսկ դա ենթադրում է, սիրելիս, որ եթե երեխան իրեն երջանիկ է զգում դա անելիս, ուրեմն պետք է անի, պատկերացնում եք՝ նա  ինչ ուրախություն է զգում այդ պահին, իսկ ձեր տաբատը կլվանաք և կմաքրվի և, եթե ձեզ դուր չի գալիս, կարող եք մի փոքր հեռու գնալ, այլ ոչ թե ինձ սովորեցնեք, թե ինչպես դաստիարակեմ երեխային»:

Ես շոկի մեջ էի ու մտածում էի ինչպես նրա արժանի պատասխանը տամ ու այդ պահին  իմ կողքին կանգնած երիտասարդը  հանեց բերանից ծամոնը և կպցրեց այդ երեխայի մոր ճակատին. «Ինձ էլ են այդ  ոճով դաստիարակել», — ասաց ու աչքով արեց ինձ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓