Ինչու է մարդկանց համար այդքան դժվար գովել միմյանց, և նույնքան ավելի հեշտ՝ մեղադրել ու սխալը մատնացույց անել

Գիտե՞ք ինձ մի բան է զարմացնում, որ մարդիկ շատ հաճախ  չեն ցանկանում իրար մասին լավը ասել: Ես  կարծում եմ, որ լավը գնահատողն ավելի լավն է:

Երբ մեզ լավ խոսքեր են ասում, գովում են մեզ, մենք մեզ լավ ենք զգում, հապա, ինչու չենք ցանկանում ինքներս էլ լավը ասել, դա չկամեցողության դրսևորում է:

Շատերի մոտ կարծիք է ձևավորված, որ եթե լավը ասեն, «երես կառնի» և դրան հակառակ, չեն մտածում, որ երբ վատն են ասում, մարդը կարող է դրանից չարանալ:

Կարծու՞մ եք ճիշտ է, երբ մարդուն  տեսնելիս անմիջապես ասում են. «Այս գույնը քեզ չի սազում, այս զգեստը քեզ չի սազում, այսինչ բանը լավ չես արել,  աշխատնքդ թերի է, ձեռքիցդ ոչինչ չի գալիս, ապաշնորհ մարդ ես և այլն», բայց ոչ մեկի մտքով չի անցնում ասել. «Ինչ գեղեցիկ ես ժպտում, աչքերդ  շատ գեղեցիկ են, շատ նրբագեղ ես»:

Լավը լսելու կարիք բոլորն ունեն, լավ ու ջերմ խոսքերի կարիք բոլորս ունենք:

Լավ կլինի, որ օրվա ավարտին  յուրաքանչյուրը մտածի այն մասին, թե այդ օրը ում է կարողացել  դրական հույզեր  հաղորդել՝  լավ, քաղցր խոսքեր ասելով:

Չէ՞ որ բոլորիս մեջ էլ ինչ որ դրական բան կա, լավ կլինի, որ աշխատենք իրար մեջ դրականը տեսնել ու բարձրաձայն ասել, իսկ վատը փորձենք  անտեսել:

Վիրավորական  խոսքը, ծաղրանքը, արհամարհանքը  և ատելությամբ ի զայրույթը հաճելի չեն ոչ ոքի:

Վայելուչ խոսքը  օգնում է հաստատել և պահպապնել խաղաղ հարաբերություններ:

Եկեք քաջալերենք միմյանց ու քնքշորեն ու բարությամբ վերաբերվենք   իրար, բոլորս էլ անցողիկ ենք այս աշխարհում:

Թերություններ բոլորս ունենք, կատարյալ մարդ չկա: Բայց եկեք չկենտրոնանանք  թերությունների վրա:

Եկեք ջան ասենք, ջան լսենք:

Եկեք օրը լավ սկսենք և իրար հանդեպ բարի լինենք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓