Արդյո՞ք Վանեցյանի այդ ընկերը տեղյակ չի եղել առերևույթ դավադրության և պալատական հեղաշրջման փորձից… Դիմակները պետք է պատռվեն,այլ ելք չկա

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը գրում է.

«ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ ԱՎԱՐՏՎԱԾ Է․

Վանեցյանի հրաժարականից հետո, չգիտես ինչու, սկսեցին ողբալ նախկին իշխանավորները և նրանց սատարողները: Բավականին տարօրինակ երևույթ է:

Եթե իհարկե համարենք, որ Վանեցյանը իր պաշտոնավարման ժամանակ իրոք ծառայել է ժողովրդին և հեղափոխությանը: Իսկ եթե ոչ, ապա ռոբասերժական կլանի ողբը արդարացված է:

Եթե խնդիրը դիտում ենք այս և Վանեցյանի հրաժարականի տեքստի համատեքստում, ապա դավադրության և պալատական հեղաշրջման վարկածը ավելի արդիական է դառնում և կրկին հարցեր է առաջացնում:
Իսկ ով էր Վանեցյանի այն ընկերը, որ երաշխավորել է Վարչապետին նրան նշանակել ԱԱԾ տնօրեն:

Եվ արդյոք Վանեցյանի այդ ընկերը տեղյակ չի եղել առերևույթ դավադրության և պալատական հեղաշրջման փորձից: Եվ եթե տեղյակ է եղել, ապա ինչ դերակատարում պետք է ունենար նա:
Այս բոլորը հարցեր են, որոնք պետք է ստանան պատասխաններ:

Դիմակները պետք է պատռվեն,այլ ելք չկա»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓