Արժանի պատասխան. «Եթե չեք կարող գնել, դա ձեր խնդիրն է, մի խանգարեք մյուներին լավ ապրել»

Դպրոցում ծնողական ժողովի ժամանակ մի քանի մայրիկներ, ովքեր ֆինանսապես ապահովված էին, առաջարկեցին գնել նոր նստարաններ: Դասղեկը առաջարկեց քննարկել  և լուծում տալ.

— Ոչ մի խնդիր չկա, եթե բոլորը համաձայն են և բոլորը կարող են վճարել, ապա ոչ մի խնդիր չի լինի, տնօրինությունը դեմ չի լինի:

Այդ ժամանակ մայրիկներից մեկն ասաց.

— Ինչու պետք է իմ երեխան նստի հին նստարանին,  եթե ես կարող եմ նրա համար նոր նստարան գնել: Ինձ չի հետաքրքրում մյուսների վիճակը: Իմ երեխան պետք է հարմարավետ նստարանին նստի:

Նրան միացան մի քանի այլ մայրիկներ,

Ծնողական ժողովին ներկա էին մի քանի հայրիկներ: Նրանցից մեկն ասաց.

— Ես չեմ կարող ձեզ հետ համաձայնել, դուք անհավասարություն եք  բերում դասարան, միգուցե ոմանք չենք կարողանա վճարել, այդպես արդար չի լինի:

— Ինչ արդարությունից եք խոսում, — կտրուկ պատասխանեց մայրիկներից մեկը, — դրսում էլ շատ սոված ու անտուն մարդիկ կան, մենք էլ մնանք սոված ու անտուն, որ հավասարություն լինի, եթե չեք կարող գնել, դա ձեր գործն է, լավ ծնողն ամեն կերպ ապահովում է իր երեխային, եթե դուք այդքան գումար չունեք, դա ձեր խնդիրն է: Մի խանգարեք մյուսներին լավ ապրել:
Տղամարդը լռեց ու ոչինչ չպատասխանեց:

Երկու օր անց դասարան բերեցին նոր նստարաններ: Նոր նստարաններ չունեին դասարանի  ութ աշակերտներ, որոնք ապահովված ընտանիքներից չէին, բացառությամբ մեկի:

Երկու օր անց  դասարան բերեցին  գերժամանակակից նստարաններ ութ աշակերտների համար՝ լրացուցիչ դարակներով և շարժական աթոռներով:

Պարզվում է այն տղամարդը բավականին հաջողակ բիզնեսմեն էր, ով սակայն չէր սիրում ցուցադրել իր ապահովված լինելը:  Նա  իր որդու և մյուս յոթ  երեխաների համար գնել էր այդ նստարանները, որոնք բավականին բարձր արժեք ունեին:

Երկու օր անց  նրան դպրոց հրավիրեցին: Տնօրենի սենյակում դժգոհ դեմքով նրան էին սպասում  այն նույն մայրիկները և բողոքում էին, որ  նա խտրականություն է դնում դասարանի երեխաների մեջ, որ իրենց երեխաները կաշկանդվում են:

Տղամարդը մի պահ լռեց ու պատասխանեց  կնոջը հենց վեջինիս խոսքերով.

— Եթե չեք կարող գնել, դա ձեր գործն է, լավ ծնողն ամեն կերպ ապահովում է իր երեխային, եթե դուք այդքան գումար չունեք, դա ձեր խնդիրն է, մի խանգարեք մյուներն լավ ապրել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արժանի պատասխան. «Եթե չեք կարող գնել, դա ձեր խնդիրն է, մի խանգարեք մյուներին լավ ապրել»