«Պարոն Գլխավոր դատախազ, որտեղ է երեխան կամ նրա դին, այդ որ ներքին համոզմունքով ես որոշել, որ երեխան ողջ չէ, վաճառված չէ» Արտակ Գալստյան. ինչ անանուն զանգ են ստացել հարազատները

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ

«Պարոն Գլխավոր Դատախազ, որտե՞ղ է նորածին երեխան»:

Սարսափելի դեպքը ցնցել է ողջ հանրապետությունը, ինչպես կարող է երեխան ծնվել և անհետանալ: Երեխան հո ասեղ չի, որ խոտի դեզի մեջ կորի ու չգտնվի: Բայց փաստը մնում է փաստ, որ առ այսօր երեխան չկա: Սեպտեբերի 24-ին «Հանրապետական ծննդատանը» լույս աշխարհ եկած նորածինն անհետացել է: Մորը հայտնել են, որ երեխան մահացել է, բայց նրան ցույց չեն տվել երեխայի դին: Երեխայի ծնողներն անանուն զանգ են ստացել, որի միջոցով նրանց տեղեկացրել են, որ դին դատափորձաքննության չի ուղարկվել:  Ծնողների մոտ կասկածներ են ի հայտ եկել, որ  երեխային կամ նրա օրգանները վաճառել են, նույնիսկ կասկածում են, որ իրենց երեխան ողջ է:

Ծնողներին լռեցնելու համար  նրանց առաջարկել են 1 միլիոն դրամ, սակայն ծնողները մերժել են ասելով, որ իրենց երեխային չեն վաճառում:

Ի՞նչ է ստացվում, երեխան ծնվում է ու չկա, եթե մահացել է, ապա ո՞ւր է դիակը:

Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդդվածի 2-րդ մասով: Ինչի առնչությամբ Արտակ Գալստյանը հարց է ուղղել գլխավոր դատախազին.

«Ի՞նչ որ մեկը տեսել է երեխայի դիակը, եթե ոչ, ապա այդ որ ներքին համոզմունքով ես որոշել, որ երեխան ողջ չէ, վաճառված չէ, որ այդ հոդվածով ես հարուցել:

Եվ վերջապես պարոն Գլխավոր դատախազ, պատասխանեք. Որտեղ է երեխան կամ նրա դին»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓