«Վանոն միակ մարդն էր, որին  Քոչարյանն ու Սերժը չկարողացան ֆիզիկապես վերացնել». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը   իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրվա քաղաքական թոհուբոհի հետ կապված կասեմ առանց փակագծերը բացելու ընդամենը հետևյալը։ Վանոն միակն էր, որից շան պես վախեցել և վախենում էին և Ռոբերտը, և Սերժը։ Վանոն միակն էր, որին Ռոբերտը և Սերժը ֆիզիկապես չկարողացան վերացնել։

Վանոն միակն էր, որը դեմ գնաց ամբողջ ՀՀՇ֊ի վերնախավին, երբ վերջիններս Հայաստանը հանձնում էին Ռոբերտ֊Սերժ կլանին և դրա համար էլ պատասխան տվեց։

Վանոն միակն էր, որ դեռ 20 տարի առաջ իր գրվածքներով, հոդվածներով և ելույթներով կանխատեսում էր այն ամենը, ինչ կկատարվի Հայաստանում, եթե Ռոբերտ֊Սերժ կլանը ստանա լիակատար իշխանություն»:

Վանոն միակն է, որի ստվերի դեմ, մինչև օրս պայքարել են Ռոբերտը, Սերժը և նրանց խամաճիկները։ Վանոն միակն է, որի հետ նախկին ապազգային ռեժիմը չի բանակցի ԱԺ լուծարման շուրջ, այլ ուղղակի ինքնակամ և հեզորեն կլուծարվի։ Կասեի կմտնեն մկան ծակը, բայց այդ ծակն էլ մեր սիրելի Վարչապետը փակեց:

Եթե Ռոբերտը և Սերժը ունեն արդար դատաքննության իրավունք, ապա ինչու չպետք է ունենա Վանոն»:

Նյութը հրապարակման պատաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓