Արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում մայրը չպետք է ասի դստերը

1․ Դու ամենագեղեցիկն ես

Թվում է, ոչ մի վատ բան չկա այստեղ, ընդհակառակը՝ դուստրը դրանից լավ կզգա իրեն։ Սակայն հաճախ այս արտահայտությունը լսելու դեպքում Ձեր դուստրը կարող է գոռոզանալ։

2․ Դու ոչ մի բան մինչև վերջ չես անում

Նա սեփական հետաքրքրություններն է փնտրում։ Եթե մի բան կիսատ է թողնում, անցնում մյուսին, ապա կորցրել է հետաքրքրությունը նախորդի նկատմամբ։ Հարգեք նրա որոշումը։

3. Բավական է լաց լինես

Յուրքանչյուր մարդ էլ ունենում է որոշակի ապրումներ, որոնք շատ բարդ են և դառնում են արցունքների պատճառ: ՉԻ կարելի արգելել նրան լաց լինել, դա բնական երևույթ է: Արգելելը նրա մոտ կարող է առաջացնել այնպիսի տպավորություն, որ ինքը թույլ է, սակայն արցունքները բացարձակապես թուլության նշան չեն:

4. Այսպես տղաներին դուր չի գալիս, մի արա

Շատ սխալ է աղջկան դաստիարակել այն մոտեցումով, որ ինքը պետք է ինչ-որ բան անի տղաներին հաճոյանալու համար և չանի ինչ-որ բան, ինչը կարող է նրանց դուր չգալ կամ վանել: Նա չպետք է որոշումներ կայացնի տղաների մաիսն մտածելով:

5. Գիրացել ես

Չի կարելի աղջկան ճնշել ավելորդ քաշի թեմայով: Նրա մոտ մանկուց կարող են բարդույթներ առաջանալ, որոնք այդպես էլ չեն անցնի ողջ կյանքի ընթացքում:

6. Աղջիկներին այդպես չի սազում

Չի կարելի առաջնորդվել կարծրատիպերով: Մի կողմ դրեք «աղջկական» կամ «տղայական» զբաղմունք հասկացությունները: Թող զբաղվի նրանով, ինչն իրեն հետաքրքիր է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓