Արցախում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից ԱԻՊԾ ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին գրանցվել է երկրաշարժ Արցախի Հանրապետությունում:

Արցախի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնը գտնվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը ՝ 10 կմ:

Ցննցումներն առավել ուժգին զգացվել են Մարտակերտի շրջանի Տոնաշեն, Հաթերք, Գետավան համայնքներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓