Բագրատաշենի մաքսակետի պետը ծեծի է ենթարկել գործարարին. «քեզ Շմայսի տեղն ե՞ս դրել, ամեն ամիս գռուզ ես բերում»

Հուլիսի 25-ի գիշերը Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին և արգելել, որ նրա բեռը դուրս գա մաքսատան տարածքից։

Նա պատմում է, որ երբ իր բերած բեռի մաքսային ձևակերպումները կատարած, նստել է ավտոմեքենա, որ շարժվի դեպի Երևան, Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ իրեն դուրս է հրավիրել մեքենայից, ապա սպառնացել․ հայհոյել, գոռացել եւ ի վերջո հարձակվել իր վրա։ «Քեզ Շմայսի տեղն ե՞ս դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»,- ասել է մաքսակետի պետը, ապա ինքն ու իր աշխատողները ծեծելով, ձեռքերը ոլորելով խլել են Արթուր Խառատյանից բեռնատարի բանալին և մեքենան կալանավորել։

Այսօր Արթուր Խառատյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, հաղորդում տալով այն մասին, թե ինչ է կատարվել Հայաստանի մաքսային սահմանում, որը պետք է բոլոր առումներով օրինակելի գոտի լինի։ Նա նաև գնացել է պետեկամուտների կոմիտե, պահանջելու՝ հետ վերադարձնել իր բեռը։

«Ես եմ ստեղ որոշում, վերևից ներքև, արա։ «Արա»- ով էին հետս խոսում։ Լկտի մարդիկ են, հին հանրապետականներից մնացած։ Միշտ մաքսայինն անցնելուց իրենց 1000 եվրոն տվել, անցել եմ, հիմա որ էլ իրեն չի հասնում, պետությանն եմ տալիս, վատ ա զգում», — ասում է Արթուր Խառատյանը։ Նա մեզ պատմեց իր հետ կատարվածի մասին։

Ծեծկռտուքի պատճառը մաքսազերծման ժամանակ առաջացած տարաձայնություններն են եղել։ Արթուր Խառատյանը, որը Գերմանիայի քաղաքացի է և 2017 թվականից փոստային առաքումներ է կատարում այս երկրից, ասում է, որ մշտապես խնդիրներ ունի, քանի որ Բագրատաշենում չեն կարողանում լրացնել բեռն ուղեկցող փաստաթղթեր՝ ցիմերները։

Ստիպված նա իր հետ է բերում արդեն լրացված ձևը, և այս անգամ մաքսավորները տարբերություն են նկատել բեռի՝ փաստաթղթերում նշված և իրական կշռի միջև։

Նա պատմում է, որ տարաձայնությունը մաքսակետի պետի հետ առաջացել է այն բանից հետո, երբ վերջինս հայտնաբերել է, որ բեռի քաշը չի համապատասխանում ուղեկցող փաստաթղթում նշված քաշին։ «Հայաստանում մեքենան կշռվել է, բեռը պլոմբել են, բեռը չի կարող կորել։

Ես այն բերելու էին Երևանի կարգո, այստեղ բոլոր իրերը հանվելու էին, ես իմ թղթերով ծանրոցների քաշերը, հատիկ-հատիկ կշռելով, տալու էին մարդկանց։ Էդ ուղեկցող փաստաթղթերը նշանակություն չունեն», — բացատրում է գործարարը։

Ահա, թե ինչ պատմեց նա «Հրապարակին»․ «Մենք Բաթումից եկել ենք մոտ երկու տոննայի չափ բեռով։ Արթուր Խառատյանը թղթաբանությունը արեց, նորմալ ձևով, իրենք պլոմբները խփեցին ավտոյի վրա, որ մենք արդեն պատրաստվում էինք դուրս գալ, մոտեցավ մի հատ ջիպ, միջից իջան մարդիկ՝ աշխատողներ, եկան նայեցին, հարցրեցին՝ ով ա պլոմբել։

Արթուրն էլ մոտեցավ, թղթերը ցույց տվեց։ Իրենք նայեցին պլոմբները։ Բա՝ մենք չենք թողնում սենց պլոմբներով դուս։ Իջան, Արթուրը ասեց՝ կարգո կա, տանելու եմ կարգո։ Էդ պետը ասեց՝ դու ո՞վ ես, որ կարգոյով բերես։ Սկսեց վիճաբանություն։ Իրենք իրենց տոնայնությունը բարձրացրեցին, բա քեզ ո՞վ ա թողել, ամիսը քանի՞ անգամ ես գալիս սենց։

Արթուր Խառատյանը գնացել է ԱԱԾ, ապա ՊԵԿ, պահանջում է, որ իրավապահները զբաղվեն մաքսակետի պետի վարքով։ Գործարարն կատարվածն այնքան արտառոց է համարում, որ չի հավատում, որ մաքսավորներն իրենց կամքով են գործել։ Նա սկսել է ենթադրել, որ կատարվածը իր մրցակիցների կազմակերպածն է։

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓