Բազուկով հումուս, երբևէ փորձե՞լ եք, ես փորձեցի հարևանուհուս տանը և համը մնաց բերանումս… արտակարգ համեղ ու շատ օգտակար

Բազուկով հումուսը  շատ սննդարար, հագեցնող, օգտակար ուտեստ է: Այն նաև կարող են օգտագործել նրանք, ովքեր  դիետա են պահում:

Մի փոքրիկ գաղտնիք կա, բազուկը ոչ թե պետք է խաշել, այլ պետք է եփել ջեռոցում:

Բաղադրիչներ

100 գ սիսեռ

2  միջին չափի բազուկ

2 ճաշի գդալ թահին

2 ճաշի գդալ ձիթայուղ

2 ճաշի գալ  կիտրոնի հյութ

1 կիտրոնի կեղև

2 ատամիկ սխտոր

1 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Սիսեռի վրա ջուր լցնել և թողնել 8-12 ժամ, այնուհետև եփել մինչև փափկի:
Բազուկը փաթաթել փայլաթիթեղով  և եփել ջեռոցում 180 աստիճանի տակ,

Բոլոր բաղադրիչները հարել  բլենդերի օգնությամբ, համեմել աղով:

Մատուցել լավաշից պատրաստված չիպսերով,  կամ կարելի է մատուցել, որպես առանձին խավարտ մսային ուտեստների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓