Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով

Երևան քաղաքում՝

Հուլիսի 17-ի ցերեկը,18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓