Բաքուն աննախադեպ և սենսացիոն առաջարկ է արել Երևանին

Ադրբեջանը առաջարկել է Հայաստանին իրականացնել երկու կողմերի գերիների փոխանակություն՝ բոլորին բոլորի դիմաց սկզբունքով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդման, առաջարկին Երեւանը դեռեւս չի պատասխանել։ Հրապարակման մեջ ասվում է, որ Բաքուն առաջարկել է նաեւ հետագայում ի նկատի ունենալ, որ գերիների փոխանակությունը տեղի է ունենալու բոլորին բոլորի դիմաց սկզբունքի համեմատ։ Ադրբեջանական կողմը մանրամասնել է, որ ներկայումս Հայաստանի երեք քաղաքացի է գտնվում Ադրբեջանում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը եւ Զավեն Կարապետյանը։

Պաշտոնական Բաքուն նրանց համարում է ռազմական հանցագործներ եւ դիվերսանտներ։ Ի դեպ, ադրբեջանական կողմը մանրամասնում է, որ բոլորին բոլորի դիմաց փոխանակության պրակտիկա Ադրբեջանն ու Հայաստանն արդեն ունեն, եւ 1996-ին նման փոխանակություն իրականացվել է։ Սրանով հանդերձ, Բաքվում հայտարարել են, որ գերիների եւ անհետ կորածների հարցերով երկու կողմերի ներկայացուցիչների հանդիպման իմաստ չեն տեսնում, քանի որ իբրեւ թե հայկական կողմը «քաղաքականացնում է մարդասիրական հարցերը»։

Հայտնի է, որ գերիների ու անհետ կորածների հարցերով երկու կողմերի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են Թբիլիսիում 2005 թվականին։ Բաքուն նաեւ նշում է, որ Հայաստանում ներկայումս գտնվում է երեք ադրբեջանցի՝ Շահբազ Գուլիեւը, որ Ադրբեջանի քաղաքացի է, Դիլգամ Ասկերովը, որ Ռուսաստանի քաղաքացի է եւ Էլնուր Հյուսեյնզադեն։

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բաքուն աննախադեպ և սենսացիոն առաջարկ է արել Երևանին