«Բա եթե տենց ճիշտը դեմքին ճփացնող վարչապետ ես, էդ ո՞նց ա չես ասում, որ քաղաքապետ դարձած Հայկոն իրականում չի ծառայել». Վազգեն Սաղաթելյան

Փաշինյանն այսօր խոսում էր Ռ. Քոչարյանի տղաների ծառայության մասին, գեղեցիկ ժեստով չակերտների մեջ վերցնում իրենց ծառայելու հանգամանքը։

Ես չգիտեմ ոնց են ծառայել, ինչ կարգավիճակում կամ ինչ պայմաններում, բայց մեկ բան հաստատ է՝ անկախ ծառայության էդ հանգամանքներից իրենք չեն ներկայացրել էդ ծառայությունն իբրև հերոսություն, չեն օգտագործել որպես փաստարկ (ինչի պարագայում տրամաբանական կլիներ Փաշինյանի ակնարկը)։

Բայց ստեղ մի հատ մեծ հարց ա առաջանում. Բա եթե տենց ճիշտը դեմքին ճփացնող վարչապետ ես, էդ ո՞նց ա չես ասում, որ քո թեթև ձեռքով քաղաքապետ դարձած Հայկոն, ով քարոզարշավի ժամանակ լուրջ դեմքով ասում ա, որ ինքը սպեցնազում ա ծառայել, Երևանյան լիճ էլ թռնել ա ուղղաթիռից իրականում էլ բեթար չի ծառայել։ Հըլը կամանդիրին էլ բերում եք, որ ասի թե ամենալավ զինվորն ա եղել ինքը։

Փոքր երկիր ա, սաղ էլ գիտեն, որ չի ծառայել էդ տղեն, երգի պետական թատրոնի մասնաճյուղ էր դարձել էդ զորամասը Հայկոների ու Արսեն Սաֆարյանների պես սպեցնազովցիներով։

Ուղղաթիռ էլ առաջին անգամ քո հետ ա նստել հաստատ ու ոնց որ ոչ մի տեղ չի թռել։ Բա ամո՞թ չի։ Կամ որ կառավարությանդ 90%֊ը չի ծառայել, մի մասն էլ օդում կախված լուրերով գումարով են առել բիլետը։ Բա ինչի՞ մի հատ ներքին քննություն չես անում էս հարցով։ Նորմալ ա՞։ Թե բա բացատրություններ եմ պահանջելու Արցախի իշանություններից իմ հանդեպ իրենց ներկայացուցիչների մեկնաբանությունների համար։

Պարոն վարչապետ, դու Լուկաշենկոյից էիր ոնց որ բացատրություններ պահանջում, ու՞ր հասավ էդ հարցը։ Էն որ իրանց ԱԻՆ֊ի մամուլի քարտուղարը ասել էր ինչ անես էդ կապակցությամբ։ Էդ թեման փակեցի՞նք, անցանք Արցախի՞ն։

Դե բանը, հա, ԴՈՒԽՈՎ, մեկ ա հետո օտչյոտ տալ չկա, կարելի ա ուղղակի խոսալ։ Էդ մեկը իրոք լավ ա ստացվում մոտդ, թագավոր ջան։

Վազգեն Սաղաթելյան

Աղբյուրը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Բա եթե տենց ճիշտը դեմքին ճփացնող վարչապետ ես, էդ ո՞նց ա չես ասում, որ քաղաքապետ դարձած Հայկոն իրականում չի ծառայել». Վազգեն Սաղաթելյան