«Կատարյալ ամուսինը այն տղամարդն է, ով համարում է, որ ինքը կատարյալ կին ունի». Բեռնարդ Շոուի հանճարեղ մտքերը

Բեռնարդ Շոուի  անգին մտքերը կօգնեն այլ կերպ նայել կյանքին

Բեռնարդ Շոուն իր հարուստ կենսափորձը  և իմաստությունը  փոխանցում է ընթերցողին իր սրամիտ աֆորիզմների միջոցով:

Աշխարհը բաղկացած է պորտաբույծներից, ովքեր  ցանկանում են փող ունենալ, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել առանց հարստանալու։

Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց դրսևորումն է։

Ատելությունը վախկոտի հաշվեհարդարն է իր ապրած վախի համար։

 Կատարյալ ամուսինը այն տղամարդն է, ով համարում է, որ ինքը կատարյալ կին ունի։

Մեծագույն պարգև է կարողանալ դիմանալ մենությանը և հաճույք ստանալ դրանից։

Երբեմն պետք է ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի շեղեք նրանց Ձեզ սպանելու մտադրությունից։

Փորձեք ստանալ այն, ինչ հավանում եք, հակառակ դեպքում ստիպված կլինեք հավանել այն, ինչ ստացել եք։  

Ծերություննը ձանձրալի է, սակայն դա երկար ապրելու միակ ճանապարհն է։

 Միակ դասը, որը կարելի է քաղել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում։

Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է Ձեր գլխավերևում և ստիպում է Ձեզ վեր նայել, մինչ ուրիշները թալանում են Ձեր գրպանները։

Մարդը նման է աղյուսի։ Այրվելով էլ ավելի է ամրանում։

Հեղինակությունը դիմակ է, որը մարդ ստիպված է կրել ճիշտ այնպես, ինչպես անդրավարտիքը կամ կոստյումը։

 Այն մարդը, ով ոչնչի չի հավատում, ամեն ինչից վախենում է։

Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին, իսկ անխելքը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն։ Հենց այս պատճառով էլ առաջընթացը կախված է անխելքներից։

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓