Բերանի տհաճ հոտը անմիջապես կանհետանա, եթե անեք ՍԱ, այս գաղտնիքը քչերը գիտեն

Ամենատհաճ երևույթներից է  բերանի վատ հոտը, որը երբեմն պայմանավորված է մի շարք հիվանդություններով և, ոմանց  թվում  է, որ  հնարավոր չէ դա վերացնել: Ստորև բերված խորհուրդները կօգնեն ազատվել այդ տհաճ խնդրից:

Սննդում  օգտագործեք ածխաջրերի քիչ պարունակությամբ մթերքներ: Շատ օգտագործեք  բրոկոլի, գազար,  թարմ մրգեր,  որոնք  հավասարակշռում են ճարպերը և ապահովում են թարմ շնչառություն ողջ օրվա ընթացքում:

Կանաչեղեն շատ օգտագործեք

Կանաչիները օրգանիզմում  չեզոքացնում են թթուները, որոնք առաջացնում են տհաճ հոտ բերանից:

Օրվա ընթացքում պարտադիր կերպով կերեք խնձոր, նեխուր, գազար

Այս մթերքները մաքրում են ատամները  և ատամների արանքից հեռացնում են ուտելիքի մնացորդը, այսինքն դրանք բնական ատամի խոզանակի դեր են խաղում:

Կես լիտր ջուր օրական

Ջուրը լվանում է  բերանի խոռոչը, հեռացնում է ուտելիքի մնացորները,  օգնում է օրգանիզմին ճիշտ գործել: Կիտրոնաթթու և սոդա պարունակող  ըմելիքները կարող են բերանի տհաճ հոտի պատճառ լինել, ուստի դրանք փոխարինեք փոխարինեք ջրով:

Ծամեք անանուխի կամ մաղադանոսի տերևներ

Անանուխի կամ մաղադանոսի տերևները թարմացնում են շնչառությունը:

Մի ծխեք

Ծխելը  չորացնում է բերանի խոռոչը և հյուսվածքները: Նիկոտինը ճնշում է արյունատար անոթները և թքարտադրությունը բավարար չափով չի կատարվում, ինչն էլ  կարող է բերանի տհաճ հոտի պատճառ լինել:

Պարբերաբար այցելեք ատամնաբույժին

Բերանի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել  ատամների  վատ վիճակի հետ:  Առողջ ատամները  հանդիսանում են թարմ և հաճելի շնչառության գրավական:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓