Բերման են ենթարկվել քաղաքապետարանի  մոտ աղբ լցրած քաղաքացիները

Երեք քաղաքացի՝ Սարգիս Տեր-Եսայանը, Սամվել Մովսիսյանը և Վահե Դիլոյանը բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Նրանք, հիշեցնենք, աղբ էին բերել և լցրել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ՝ ի նշան բողոքի, որ քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում։

Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ բերման ենթարկելը պայմանավորված էր քաղաքացիների կողմից ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հանգամանքով։ Իսկ ոստիկանության աշխատակիցը պահանջում էր, որպեսզի ակցիայի մասնակիցները հավաքեն այն աղբը, որը բերել և լցրել էին քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ աղբահանության հարցը մայրաքաղաքում շուտով կլուծվի:

Մանրամասները տեսանյութում

Նյութը հրապարակման  պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓