Բժիշկը նշում է տղամարդկանց մոտ քաղցկեղի մասին վկայող առանձնահատուկ ախտանշանները. հատկապես ուշադիր պետք է լինել չդադարող հազի դեպքում

Cancer Research UK  կազմակերպության մասնագետները նշում են տղամարդկանց մոտ  քաղցկեղի  հիմնական ախտանշանները, որոնք կարող են վկայել քաղցկեղի որոշ տեսակների մասին:

Տղամարդկանց միզապարկի  և աղիների քաղցկեղի մասին է վկայում արյան առկայությունը մեզում և կղանքում: Այդ դեպքում պետք է անհապաղ բժշկի դիմել:

Բժիշկները խորհուրդ են տալիս հետազոտվել նաև չդադարող հազի  դեպքում,  Առավել վտանգավոր է, երբ խորխում առկա է արյուն:

Բժիշկները խորհուրդ են տալիս նաև  անհապաղ հետազոտվել քաշի կտրուկ անկման դեպքում:

Տղամարանց մոտ հազվադեպ է հանդիպում կրծքի քաղցկեղը: Դրա մասին են վկայում  կրծքի ձևի փոփոխությունը,  կրծքավանդակի  մաշկի գրգռվածությունը:
Բժիշկները նշում են, որ  երբեմն  քաղցկեղի ախտանշանները  շփոթում են այլ հիվանդությունների ախտանշանների հետ, սակայն  նրանք խորհուրդ չեն տալիս ինքնահետազոտմամբ  և ինքնաբուժմամբ զբաղվել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բժիշկը նշում է տղամարդկանց մոտ քաղցկեղի մասին վկայող առանձնահատուկ ախտանշանները. հատկապես ուշադիր պետք է լինել չդադարող հազի դեպքում