Բժիշկ Կոմարովսկին գիտի ինչպես մեծացնել առողջ երեխա,  հետևեք այս պարզ ու ոսկե կանոններին, ծայրահեղության գիրկը մի ընկեք

Ականավոր բժիշկ  Կոմարովսկին հորդորում է  երեխային մեծացնելիս չընկնել ծայրահեղությունների գիրկը:  Երեխային մեծացնելու և դաստիարակելու գործընթացը առանց այն էլ շատ բարդ ու պատասխանատու, հոգսաշատ  աշխատանք  է և կարիք չկա այն ավելի բարդացնել:

Եվ այսպես Կոմարովսկին տալիս է հետևյալ խորհուրդները:

ԱՅՈ մաքրությանը,  ՈՉ ստերիլությանը:

Պետք է ապահովել մաքրությունը, սակայն կարիք չկա ստերիլություն ապահովել, ստրիլություն հնարավոր է ապահովել  տանը, սակայն ա հնարավոր չէ  ապահովել ոչ մանկապարտեզում, ոչ դպրոցում, ոչ բակում և ոչ մի ուրիշ տեղ,:
ՈՉ  շատակերությանը և ուտելուն՝ ախորժակի բացակայության դեպքում:

Հարկ չկա երեխայինչափից շատ կերակրել, կամ ստիպել ուտել, երբ նա ապորժակ չունի: Եթե ախորժակ չունի, նախ, պետք է պարզել պատճառը:

ՈՉ գերտաքացմանը և փոշի կլանող իրերին, ԱՅՈ օդի ջերմստիճանի, խոնավության, մաքրության  վերհսկողությանը:

Այն սենյակում, որտեղ գտնվում է երեխան, որտեղ անցնում է նրա օրվա մեծ մասը, հարկ չկա շատ տաքացնել, նա պետք է սովորի ապրել նորմալ ջերմաստիճանի պայմաններում, երեխայի սենյակում չպետք է լինեն  փոշի կլանող իրեր, օրինակ. բարձր խավով գորգ, շատ փափուկ խաղալիքներ և այլն: Պետք է միշտ նորմայի սահմաններում պահել երեխայի սենյակի  օդի ջերմաստիճանը, խոնվությունը և  մաքրությունը:

ԱՅՈ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ երեխան պետք է իր ուժերից վեր գործերով զբաղվի, դա տխուր հետևանքներ կարող է ունենալ: Ֆիզիկական ծանրաբեռվածությունը լավ է անրադառնում ինքնազգաղոցության վրա, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը առողջ լինելու գրավականներից մեկն է:

ԱՅՈ մաքուր օդին, Ոչ հեռուստացույցին: Երեխան պետք է շատ լինի մաքուր օդում, այլ ոչ թե ժամանակի մեծ մասն անցկացնի  հեռուսատցույցի, համակարգչի առջև:

ՈՉ  քաղցրավենիքներին: Երեխաներին չի կարելի շատ քաղցրավենիք տալ, լավ կլինի նա ընդհանրապես դրանցից  հեռու մնա:

ԱՅՈ սառը ըմպելիքներին: Սա չի նշանակում սառույցով կամ շատ սառը ըմպելիքներ պետք է տալ երեխային: Երեխան պետք է սովորի  սենյակային նորմալ ջերմաստիճանի ըմպելիքներին:

ԱՅՈ  աղիների կանոնավոր աշխատանքին: Պետք է մշտապես ուշադիր լինել, թե ինչպես են գործում աղիները:

Բուժում դեղորայքներով միայն դրանց խիստ անհրաժեշտության եպքում, երբ հնարավոր չէ առանց դրանց, բայց օգտագործել միայն փորձված  դեղորայքներ, երբեք չհատալ գովազդներին և դեղատներում առաջարկվող թանկարժեք անալոգներին:

Ավելի շատ  ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, քան հեռախոսով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓