Բժիշկ-ուռուցքաբանը ներկայացրել է այն մթերքների ցանկը, որ պետք է օգտագործել քաղցկեղի կանխարգելման համար

Քաղցկեղը համարվում է ամենատարածված ու ամենամահաբեր հիվանդություններից մեկը, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում, սակայն բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք նվազեցնում են օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հապալաս

Այս հատապտուղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են չեզոքացնել ազատ ռադիկալների՝ բջիջները վնասող և չարորակ նորագոյացությունների առաջացմանը նպաստող ոչ կայուն բաղադրիչների ազդեցությունը:

 

Բրյուսելյան կաղամբ

Կաղամբի այս տեսակը հարուստ է սուլֆորաֆանով, որի շնորհիվ խթանվում է իմունային համակարգի վիճակը բարելավող ֆերմենտի արտադրությունը: Այս ամենի շնորհիվ օրգանիզմն ազատվում է քաղցկեղածին վնասակար քիմիական տարրերից:

 

Կոճապղպեղ

Կոճապղպեղը տոքսիկ բջիջները ոչնչացնող հզոր միջոց է, որը հիանալի յուրացվում է օրգանիզմի կողմից: Այն արգելակում է չարորակ բջիջների կիսման ու բազմացման անվերահսկելի գործընթացը՝ դրանով իսկ զգալիորեն նվազեցնելով ձվարանների ուռուցքների առաջացման հավանականությունը:

 

Կանաչ թեյ

Կանաչ թեյն օժտված է հզոր հակաքաղցկեղային հատկություններով և հարուստ է պոլիֆենոլներով ու հակաօքսիդանտներով: Այն նվազեցնում է թոքերի, լյարդի, կերակրափողի, բերանի խոռոչի, ենթաստամոքսային գեղձի և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 

Նարինջ

Հակաօքսիդանտներով ու վիտամին C-ով հարուստ նարինջն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ: Բացի այդ, այս ցիտրուսային միրգն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, պահպանել մարմնի առողջ զանգվածն ու բարելավել մաշկի վիճակը, ինչի շնորհիվ պաշտպանում է մի շարք վտանգավոր հիվանդություններից:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓