Բժիշկ-օրթոպեդը  խնդրում է չկրել ուգգիներ, մոռանալ դրանց մասին, ինչո՞վ են դրանք այդքան վնասակար

Շատ-շատերի կարծիքով ուգգինեըը  շատ հարմար  են, տաք են, փափուկ են, նորաձև են:

Սակայն բժիշկ- օրթոպեդները  պնդում են, որ դրանք  վնասակար են առողջության համա;

Ոտքը  դրանցում կիպ նստած չէ, և դրա արդյունաքում կարող է ձևավորվել   սխալ քայլվածք: Ուգգիները  դեֆորմացնում են ոտնաթաթի  ուրվագիծը:

Փափուկ հիմքը չի ամորտիզացնում կրունկը և ամեն քայլի հետ  ոտքը ստանում է միկրոտրավմաներ: Քանի որ, ուգգիները չունեն կրունկ, ապա ոտնաթաթը մշտապես իջնում է ներքև:

Ոտնաթաթի մշտապես  ցածր մակարդակը  մեծացնում է ծնկների, ազդրերի հիվանդությունների առաջացման ռիսկը:

Եվ որպեսզի ուգգիները չսահեն,  այն կրողները ոտքերը միշտ լարված են պահում:

Ուգգիները հատկապես վնասակար են երեխաների համար: Նրանց ոսկորները նոր են աճում և կարող են դեֆորմացվել:

Ծնկների վրա ավելորդ ծանրաբեռնվածությունը  հանգեցնում է կոնքի ոսկորների փոփոխություններին,  կարող է ողնաշարի հիվանդության առաջացման պատճառ դառնալ:

Օրթոպեդները  կոչ են անում. եթե  չեք կարող լիովին ազատվել ուգգիներից, ապա  պետք է սահմանափակել դրանց կրումը  Դրանք պետք է կրել օրը մի քանի  ժամ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓