«Բիլայն»-ի այս էրոտիկ մոտիվներով գովազդը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում. բաց նամակով դիմելու են կառավարությանը

Օրերս «Բիլայն» ընկերությունն սկսել է գովազդել նոր ծառայություն, որը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից:

Գովազդում, ծառայությունը ներկայացնող դերասանուհին ներկայանում է էրոտիկ խոսքով, հագուստի լայն բացվածքով, իսկ գովազդը սկսվում է այդ թեմատիկային բնորոշ բառախաղով:

Ասում են՝ «Բիլայն» ընկերության հեռուստագովազդը զայրույթ է առաջացրել հանրության՝ հատկապես տարեցների շրջանակներում:

Համաձայն շրջանառվող լուրերի, վերջինները քննադատում են նմանատիպ գովազդների ցուցադրումն ու նշում, որ դա այլասերում է երեխաներին և պատանիներին:

Ասում են նաև, որ վերջինները մտադիր են բաց նամակով դիմել Կառավարությանը և պահանջել, որպեսզի պատժեն ընկերությանը և հետագայում արգելեն նմանատիպ գովազդները:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Բիլայն»-ի այս էրոտիկ մոտիվներով գովազդը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում. բաց նամակով դիմելու են կառավարությանը