«ԲՀԿ-ի Գևորգը թե երկիրը փրկեց՝ փրկեց, եթե՝ ոչ, ուրեմն համակերպվեք, կորցնըմ ենք երկիրը». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՀԿ-ի Գևորգը թե երկիրը փրկեց՝ փրկեց, եթե՝ ոչ, ուրեմն համակերպվեք, կորցնըմ ենք երկիրը։
Բանի տեղ չէի դնի սրա գրառմանը, եթե էս տողը չլիներ. «Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրում ու  ինքնապարգևատրվում են…»։
Նախ՝ «վխտող» չի, «վխտացող» է, երկրորդը՝ էս ամբարտավանին թվում է, եթե ինքը «կցվել է» մեՆՁ քաղաքական գործիչ և անզուգական ինԾելեկտուալ Ծառուկյանին, բնականաբար՝ «հանուն հայրենիքի փրկության», իրավունք է ձեռք բերել առանց գողանալու, առանց հաբռգելու չափավոր ու համեստ ապրողներին հեգնելու։
Մեծամտությունից եղած խելքդ էլ կորցրած թշվառական, էդ քո քառակուսի ուղեղն է, որ ստամոքսից վերև չի բարձրանում, ու «կշտությունն» էլ միայն ստամոքսի կծկումներով է չափում, իսկ իրական պայքարողների համար դա ամենաերրորդական-չորրորդական հարցն էր ու է՛, և եթե ուզենային քեզ նման հղփանալ, ձևերը գիտեին, թե ոնց մի քանի տակ ծալվելով ու ծռմռվելով դառնան որեւէ՝ հայտնի չէ ինչ միջոցներով հարստացած «բարերարի»
հացկատակը»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«10.000 ուսուցիչ կրճատվում են… Բա սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ երկիրը դատարկվում է:
Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե ֆիզիկապես, և թե բարոյապես:
Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է…
Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները…
Էսօր ու՞մ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս…
Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն…
Երկիր ենք կորցնում, Հայեր…»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓