Գազարի հյութը  № 1 հյութն է համարվում աշխարհում, սակայն այն իր մեջ նաև վտանգ է պարունակում. իմացեք ավելին

Գազարը համարվում է բնական վիտամինների և սննդարար նյութերի շտեմարան: Այն հանդիսանում է  առաջատարը իր թերապևտիկ հատկություններով,  օգտակար  միկրոտարրերի պարունակությամբ: Ոչ մի այլ բանջարեղեն չի պարունակում այդքան  բետա-կարոտին, որքան գազարը, որը վերածվում է վիտամին А-ի, որը լավացնում է տեսողությունը, դրական ազդեցություն ունի  իմունային համակարգի վրա,  ամրացնում է ոկորները, ատամները, կանխում է  վահանաձև գեղձի հնարավոր խանգարումների առաջացումը, չափազանց օգտակար է մաշկի ու եղունգների համար: Մաքրում է օրգանիզմը խարամներից և տոքսիններից, մաքրում է լյարդը  ճարպից:

Գազարի հյութը օժտված է հակաբորբոքային հակաուռուցքային, երիտասարդացնող հատկությամբ, ունի նաև հականեխիչ, հակաբակտերիալ հատկություն, հիանալի միջոց է վերքերի և  միջատների խայթոցների բուժման դեպքում:

Գազարի հյութը օգտակար է երիկամների բակտերիալ ախտահարման դեպքում և բուժում է շատ քրոնիկական հիվանդություններ, հարուստ է Е վիտամինով: Հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղի բջիջները չեն զարգանում, եթե արյան մեջ առկա է  մեծ քանակությամբ Е  վիտամին:

Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ  գազարում պարունակվող բետա-կարոտինը  կանխում է քաղցկեղի առաջացումը և կարող է բուժել քաղցկեղը:

Գազարի հյութը հատկապես օգտակար է հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին:

Չնայած իր օգտակարությանը, գազարի հյութը  խորհուրդ չի տրվում ստամոքսի խոցի,  բարձր թթվայնությամբ գաստրիտի կամ կոլիտի դեպքում, դիաբետի դեպքում:

Մեծ քանակությամբ գազարի հյութ օգտագործելու դեպքում հնարավոր են գլխացավեր,  ջերմաստիճանի բարձրացում,  մաշկի դեղնություն, հատկապես, ձեռքերի ափերին և ոտնաթաթի  տակ: Այդ դեղնությունը պայմանավորված է նրանով, որ լյարդը մաքրվում է: Հյութի օգտագործումը դադարեցնելու դեպքում, այդ նշաններն անհետանում են:  Ինչպես ասում են, երբեք չպետք է կորցնել  չափի զգացողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓