Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում. մտքեր Գարեգին Նժդեհից, որ բոլորը պիտի կարդան

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:

Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք:

Մեծ պաշտոնները առանց հոգեկան մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա:

Իրենց տականքները. ահա ազգերի իրական թշնամին:

Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության:

Իր ուժերից զատ ամեն ինչի ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

Հոգեպես մանրանում և ճահճանում է միայն ներկայով կլանված հասարակությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓