Կանա՛յք, ուշադիր. գել-լաքը կարող է վտանգավոր լինել առողջության համար, ահա, թե ինչու

Գեղեցկության արդյունաբերությունը հասել է իր գագաթնակետին:  Ժամանակակից կանայք  ջերմեռանդորեն  հետևում են իրենց արտաքին տեսքին:   Խնամում եմ վարսերը, եղունգները,  ամեն օր խնամված տեսք ունենալը արդեն պարտադիր պայման է դարձել:  Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գել-լաքով եղունգները  լաքապատելը  առողջության համար խիստ վտանգավոր է:

Մի շարք մասնագետներ ուսումնասիրել են  ՈՒՄ- լամպի ճառագայթման ազդեցությունը մաշկի վրա, որի օգնությամբ իրականցվում է գել-լաքի  չորացում: Նրանք եկել են այն եզրահանգման, որ այդ ճառագայթումը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել: Նրանք զգուշացնում են, որ եթե այնուամենայնիվ ցանկանում եք գել-լաքով ծածկել եղունգները, ապա պետք է մաշկին քսել արևապաշտպան  կրեմ կամ հագնել  հատուկ ձեռնոցներ:

Մասնագետները առանձնացնում են նաև կանանց  խմբերը, որոնք պետք է հատուկ զգուշավորություն ցուցաբերեն այդ պրոցեդուրայի նկատմամբ

Բաց մաշկով կանայք

Արևայրուքով կանայք

Նրանք, ովքեր հաճախ են սոլյարի այցելում կամ տևական ժամանակ գտնվում են արևի անմիջական ճառագայթների տակ

Օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ ժառանգական հակվածություն ունեցող կանայք

Նրանք, ովքեր տառապում են էկզեմայով կամ պսորիազով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓