Լևոմեկոլի քսուքը ուղղակի անփոխարինելի է այրվածքների ու տարբեր վերքերի, խոցերի դեպքում. ահա, թե ինչպես է պետք օգտագործել

Լևոմեկոլի քսուքը պետք է պարտադիր լինի ցանկացած տան դեղատուփում, որովհետև այն հրաշալի կերպով օգնության է հասնում մի շարք դեպքերում:  Իր հզոր հակամանրէային էֆեկտի շնորհիվ այս քսուկը օգնում է ազատվել մաշկային տարատեսակ խնդիրներից:

Քսուքը  բաղկացած է երկու ակտիվ նյութերից ՝ քլորամեֆիկոլ որը ակտիվ է նույնիսկ ստաֆիլոկոկիի և աղիքային ցուպիկի դեմ և մեթիլուրացիլ, որն արագացնում է վերքերի լավացումը, հակաբորբոքային ազդեցություն ունի:

Այրվածքների դեպքում

Լևոմեկոլը   մաքրում է այրվածքի  վերքը մեռած հյուսվածքներից:

Ահա թե ինչպես է պետք մշակել  այրվածքից առաջացած վերքը

Նախ պետք է այրվածքը լվանալ  սառը ջրով

Քսել  Լևոմեկոլը  ստերիլ թանզիֆի վրա և դնել վերքի վրա

Կենցաղային  ոչ մեծ այրվածքների եպքում բուժման կուրսը  կազմում է 5-14 օր

Թարախային վերքերի և խոցերի դեպքում

Լևոմեկոլի  օգնությամբ կարելի է մշակել տարբեր վերքեր, որոնք առաջացել են միջատների խայթոցից, կտրվածքներից  քերծվածքներից:

 

Եթե վերքը թարախակալված չէ

Վերքը  մշակել  3-%-անոց  ջրածնի պերօքսիդով և բժշկական  սպիրտով

Լևոմեկոլը  քսել  անմիջապես վերքի վրա, եթե անհրաժեշտ է կապել ստերիլ բինտով

Վիրակապը փոխել օրը մեկ անգամ մինչև վերքը լիովին ապաքինվի

 

Եթե վերքը թարախակալվել է

Նախ պետք է վերքից հեռացնել այն, ինչը պոկվում է վերքից հակասեպտիկով թրջած բամբակաբինտային  տամպոնի օգնությամբ:

Այնուհետև քսել Լևոմեկոլի քսուկն անմիջապես  վերքի  վրա և վրայից դնել լևոմեկոլով ներծծված բինտ

Եթե թարախ շատ է դուրս գալիս, վիրակապը փոխել  օրը մի քանի անգամ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓