Գնահատիր նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, մի օր շատ ուշ կլինելի

Քանի դեռ մեր ծնողները մեր կողքին են , մենք երեխա ենք մնում, և կապ չունի թե մենք քանի տարեկան ենք, 18, 30 թե 60։ Ծնողները մեր ամենամտերիմ սիրելի էակներն են, նրանք են մեզ կյանք պարգևել և ճիշտ ուղի ցույց տվել։

Նրանց կորուստը մի դաժան հարված է, որի հետ համակերպվելը շատ դժվար է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների կորուստը մեծ ազդեցություն է թողնում ուղեղի աշխատանքի վրա և լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։ Երբ ծնողները հիվանդ են լինում, այդ ընթացքում նրանց զավակները հնարավորություն ունեն հոգեպես նախապատրաստվել այն փաստի հետ, որ մի օր նրանք այլևս իրենց կողքին չեն լինելու, և համակերպվում են դրա հետ։

Երբ զավակները ծնողներին հանկարծակի են կորցնում, հատկապես փոքր տարիքում, սա մի ահռելի ցնցում է , որը կարող է հանգեցնել երկարատև դեպրեսիայի։ Երբ խոսքը գնում է ծնողների կորուստի մասին , ապա անգամ դրա հետ համակերպվելու միտքը բացակայում է։ Ոչ մի նշանակություն չունի թե ինչ հարաբերությունների մեջ ենք եղել մեր ծնողների հետ, կամ արդյոք նրանք վատ ծնողներ են եղել թե լավ, այդպիսի ցավը մեկընդմիշտ փոխում է մարդուն։

Սիրեք ձեր ծնողներին և գնահատեք նրանց հետ անցկացրած ցանկացած պահը։

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓