Արմինեին այսպիսին դուք դեռ չեք տեսել, վստահ եմ այս տեսանյութից հետո շատ կսիրեք նրան՝ անմիջական, պարզ, հետաքրքիր. ովքեր են ընտանիքի անդամները, ինչպես են ապրում

23–ամյա մոդել Արմինե Հարությունյանը դարձել է Հայաստանի ԶԼՄ–ների և սոցիալական ցանցերի աստղ այն բանից հետո, երբ մասնակցել է աշխարհահռչակ Gucci-ի 2020թ.–ի հավաքածուի ցուցադրությանը։

Բազմաթիվ մոդելներ երազում են նման կարիերայի մասին, ուստի զարմանալի չէ նորաձևության աշխարհի ներկայացուցիչների, վիրտուալ հանրության ուշադրությունը նրա նկատմամբ։ Ինչպես գրում են աղջկա ընկերները, ոչ ոք չէր կարող ենթադրել, որ նա այդքան հայտնի կդառնա և կհայտնվի նման պոդիումների վրա։

Օգտատերերը հաճոյախոսություններ են շռայլել աղջկա հասցեին և նշել, որ Արևմուտքում կարողանում են գնահատել բնական և օրիգինալ գեղեցկությունը։

Գուչին հայ ներկայացուցիչ է ընտրել, որպես մոդել Արմինե Հարությունյանին :

Արմինեն համաշխարհային նորաձեւության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է:

Միլանում պոդյում է բարձրացել համաշխարհային բրենդերից մեկի՝ «Գուչիի» 2020 գարուն-ամառ հավաքածուն ցուցադրելու համար:

Արմինե Հարությունյանը   աչքի է ընկնում  իր օրիգինալ գեղեցկությամբ: Դրանում կարող եք համոզել դիտելով այս բացառիկ ռեպորտաժը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓