«Գուցե զավակները հավաքվեն գան, հրաժարվեն հորից ու տեղավորեն ծերանոցու՞մ». ահազանգում է ֆեյսբուքյան օգտատերը

Էս պապը իր կնոջ հետ ապրում է Ստեփանավանի շրջանի Կուրթան գյուղի տնակներից մեկում՝ անմարդկային պայմաններում։
Կարգին չի լսում, չի տեսնում։ Տանից մինչև դրսի զուգարանը թոկ կա կապած, ինքը էդ թոկից բռնած կողմնորոշվում ա, որ գնա գտնի զուգարանը։
Էսօր այցելել եմ, ընկերներս սնունդ , հիգենայի պարագաներ, անկողնու սպիտակեղեն էին տրամադրել, դրանք եմ տարել ու տնակը տաքացնելու միջոց եմ գտել։Նաև հեռախոս էին նվիրել, տարա, որ կարողանանք ես և ընկերներս կապ պահպանենք հետը։
Քանի անգամ է գնում եմ, ինքը մենակ է լինում, տատին էդպես էլ չկարողացա տեսնել, որ հեռախոսը տամ, սովորեցնեմ օգտագորշելու ձևը։
Հարևաններից իմացա, որ 6 երեխա ունեն, մի քանիիսը ռուսաստանի դաշնությունում են ապրում, մի աղջիկը Ստեփանավանում է, մյուսը Հոբարձի գյուղում՝ քթի տակ ․․․


Էսօր ասացին, որ տատը օրերով աղջիկների տանն է մնում, մի քանի օրը մեկ գալիս է տուն, մանավանդ թոշակի օրերին ու էլի անհայտանում է։ Սովորաբար էսպիսի նկարներ խուսափում եմ դնել, ընկերներիս չեմ ուզում սթրեսսի ենթարկել, բայց էսօր հատուկ եմ ցանկանում , որ բոլորը տեսնեն կին և 6 զավակ ունեցող ծեր պապիկի վիճակը։
Տնակ մտնել չի լինում, ահավոր կեղտոտ ու սառն էր։ Աչքով նայեցի, մի քանի օր առաջվա տարածներիս հետքն անգամ չկար տնակում։ Գուցե վաղը գնամ տեսնեմ, էսօրվա տարածներս էլ չկան։ Չգիտեմ։ Կգնամ՝ կտեսնեմ։
Էդպես էլ չհասկացա, թե ինչ ա ուտում պապը, ոնց ա տաքացնում տնակը, որովհետև հաստատ ոչ մի բան ի վիճակի չէր անելու։
Պապի համար ի՞նչ կարելի է անել, ես չգիտեմ։ Բայց հաստատ էսպես թողնելու չի։
Գուցե զավակները հավաքվեն գան, հրաժարվեն հորից ու տեղավորեն պապին ծերանոցու՞մ։
Կամ փորձենք գումար գտնել, որ ինչ որ մեկը 2-3 օրը մեկ գա, հաց սարքի, տունը հավաքի, մի խոսքով որոշակի գումարի դիմաց խնամող գտնե՞նք։


Քանի անգամ է գնում եմ, մարդ չեմ գտնում, որ գոնե լույսի կտրոնը վերցնեմ, էլ․ կոդին գումար փոխանցնենք ու էլեկտրականությամբ տաքացնի տունը, չցրտահարվի։
Ես էս պապի մասին պարբերաբար գրելու եմ, էնքան եմ գրելու, մինչև զավակների ականջն ընկնի, գան նամուսով հրաժարվեն իրենց հորից, կամ էլ գան տեր կանգնեն, որը քիչ հավանական է։
Վեց զավակ ․․․․ Երկու դուստրը կողքի բնակավայրում, կինն էլ իր հալիվորի կողքը զլանում է ապրել, #գրողըտանի․․․․

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Գուցե զավակները հավաքվեն գան, հրաժարվեն հորից ու տեղավորեն ծերանոցու՞մ». ահազանգում է ֆեյսբուքյան օգտատերը