Մարդիկ ստեղծվել են սիրված լինելու համար, իսկ իրերը` օգտագործվելու. Աշխարհում քաոս է տիրում, քանի որ ամեն ինչ ճիշտ հակառակն է

1. Ես հույս եմ գտնում ամենամութ օրերին և վայելում եմ ամենաերջանիկ օրերը։ Ես չեմ դատում Տիեզերքին։

2. Ավելի բարի եղեք, երբ դա հնարավոր է։ Իսկ դա միշտ է հնարավոր։

3. Պահեք ձեր խոստումները։ Դուք միշտ իրավունք ունեք փոխել ձեր կարծիքը, ներողություն խնդրել, հեռանալ, վերանայել ձեր որոշումը կամ այլընտրանքային տարբերակ առաջարկել։ Բայց զգույշ եղեք, որ դա սովորություն չդառնա։

4. Երջանկությունն ինչ-որ պատրաստի բան չէ։ Այն ծնվում է ձեր արարքներից։

5. Ես կարծում եմ, որ ամենակարևոր կրոնական դոգման բարի սիրտն է։

6. Հիշեք, որ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնց ժամանակ ձեր սերը միմյանց նկատմամբ ավելին է, քան միմյանց հանդեպ ձեր ունեցած պահանջմունքը։

7. Պատրաստ եղեք փոխել ձեր նպատակները, բայց երբեք մի փոխեք ձեր արժեքները։

8. Հետևեք 3 սկզբունքների՝ հարգանք սեփական անձի հանդեպ, հարգանք ուրիշների նկատմամբ, պատասխանատվություն սեփական գործողությունների համար։

9. Երբ դուք կգիտակցեք, որ սխալվել եք, անհապաղ քայլեր ձեռնարկեք իրավիճակը շտկելու համար։

10. Մեր թշնամիները մեզ հիանալի հնարավորություն են տալիս մարզվել համբերատար, անսասան ու կարեկցող լինելու մեջ։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓