Դատավորները պատերազմ են հայտարարել Գագիկ Հարությունյանին. ինչ է կատարվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանն իսկական պատերազմ են հայտարարել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս երկու դատավորները Հարությունյանի դեմ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան:

Նրանք պահանջում են Գագիկ Հարությունյանին ԲԴԽ նախագահ ընտրելու մասին ԲԴԽ 2018 թվականի մարտի 5-ի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:

Մեզ հայտնի դարձավ, որ նրանք պահանջում են ընդունել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի դրույթները, հայցի ապահովման միջոցներ ձեռնարկել, այն է` արգելել Գագիկ Հարությունյանի` ԲԴԽ նախագահի լիազորությունների իրականացումը մինչեւ սույն գործով կայացված վերջնական դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓