Դատարանի բակում Քոչարյանի աջակիցները պարում են Սիրուշոյի երգերի տակ. տեսանյութ

Այսօր Ավան-Նոր-Նորք ընդհանուր իրավասությունների դատարանում սկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատը։

Իրավիճակը շարունակում է բավականին լարված մնալ։
Դատարանի բակում հավաքված են ինչպես Քոչարյանի աջակիցները, այնպես էլ նրանք, ովքեր եկել են ցույց տալու, որ Քոչարյանի դատապարտումը ցանկացողներն ավելի շատ են:

Հերթը հասել է անգամ իրար հակառակ երգեր միացնելուն։ Քոչարյանի աջակիցները պարում են Սիրուշոյի երգերի տակ, իսկ մյուս կողմում հնչում են հեղափոխական երգերը:

Դիտեք տեսանյութը.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓