Դեմքի մաքուր մաշկ, թարմ տեսք, չկա ոչ մի բորբոքում և այս ամենը հնարավոր է դառնում այս դիմակի օգնությամբ

Դեմքի գեղեցիկ մաշկ ունենալ ցանկանում են բոլորը: Այսօր առաջարկվում են բազմաթիվ ու տարատեսակ դեմքի խնամքի միջոցներ: Սակայն դրանցից ոչ բոլորն են հասանելի ու մատչելի բոլորի համար, երրբեմն դրանցից շատերը չեն տալիս ցանկալի արյունքը: Շատ գեղեցկության սրահներ առաջարկում են տարատեսակ ծառայություններ, բայց դա էլ հասանելի չէ բոլորին: Բարեբախտաբար կան շատ ավելի մատչելի և ոչ պակաս արդյունավետ միջոցներ, որոնք կարելի է պատրաստել տանը և որոնք բավականին լավ արդյունք են տալիս:


Այս դիմակը հիանալի արդյունք է ապահովում մեկ շաբաթում: Մաշկի թարմ տեսքը ձեզ կստիպի շարունակ ժպտալ և հրճվել սեփական մաշկով:


Ասպիրինի երկու հաբը մանրացնել, վրան ավելացնել մի քանի կաթիլ ջուր, սպասել 10-20 վայրկյան, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր:


Ստացված դիմակը քսել դեմքին, թողնել 10 րոպե:

10 րոպե անց շրջանաձև շարժումներով մերսել դեմքը:

Այնուհետև լվանալ: Լվանալուց հետո դեմքին քսել հարթեցնող կրեմ:


Այս դիմակը չի կարելի օգտագործել աչքերի շուրջ հատվածի համար, ուստի այդ հատվածը պետք է շրջանցել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Դեմքի մաքուր մաշկ, թարմ տեսք, չկա ոչ մի բորբոքում և այս ամենը հնարավոր է դառնում այս դիմակի օգնությամբ