Դեռևս չպարզված հանգամանքերում 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքն ու հայտնվել է Ադրբեջանական կողմում

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ, ՊԲ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓