«Դուք շատ Օրհնված եք. Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին». Աստծո Ամենօրյա Խոսքը, հոկտեմբերի 12

Ամենօրյա Պատգամներ «ՀԱՍԿԱՑԵՔ ԱՅԼՈՑ»

Հոկտեմբերի 12

 

Ուր գնում եք, Ուրախությունը ձեզ հետ ունեցեք: Դուք շատ Օրհնված եք: Դուք շատ եք Օրհնում:

Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի Օրհնություն պարտավոր եք ուրիշներին փոխանցել:

Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջվել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից միուսին: Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այդպես, Իմ Կենսատու ու ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից միուսին:

Այս ժամանակի մեջ Փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:

Սիրեք բոլորին: Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել: Տեսեք Ինձ նաև Մանկան ծիծաղի մեջ, ծերերի մեղմության մեջ, երիտասարդների քաջության մեջ, այրերի ու կանանց հարաբերությունների մեջ:

 

Աստծո կանչը

Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓