Եթե բարձր է խոլեստերինը, ապա ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հետևյալ մթերքները…

Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը շատ տարածված խնդիր է, որից տառապում են միլիոնավոր մարդիկ: Խոլեստերինի մակարդակի վրա ազդող հիմնական գործոններից է սննդակարգը, սակայն քչերը գիտեն, թե որ մթերքն է նպաստում հիվանդի վիճակի վատացման:

Խոլեստերինի մակարդակի բարձրացումը բավական վտանգավոր է, քանի որ այսպես կոչված «վատ» խոլեստերինը զգալիորեն բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը: Սակայն այնուամենայնիվ մինչ հիվանդին համապատասխան դեղորայքը նշանակելը մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս որոշակի փոփոխություններ անել կենսակերպում և առաջին հերթին՝ սննդակարգում: Մասնավորապես՝ այս դեպքում մարդկանց խորհուրդ է տրվում հետևել առողջ սննդակարգին, որը հարուստ չի լինի հագեցած ճարպեր պարունակող մթերքով:

Մասնագետները նշում են, որ չափազանց յուղոտ մթերքը բարձրացնում է զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման հավանականությունը, ինչը խիստ վտանգավոր է: Սա է պատճառը, որ տղամարդկանց խորհուրդ է տրվում օրական օգտագործել մինչև 30 գրամ հագեցած ճարպեր, իսկ կանանց՝ 20 գրամ:

Բացի այդ, կան նաև սննդամթերքի տեսակներ, որոնք զգալիորեն բարձրացնում են խոլեստերինի մակարդակը, ուստի խորհուրդ է տրվում սահմանափակել նաև դրանց գործածությունը: Դրանց շարքին են դասվում մերամշակում անցած մսամթերքը, կարագը, սերուցքը, պանրի պինդ տեսակները, հացաբուլկեղենը, ինչպես նաև սննդամթերքի այն տեսակները, որոնք պարունակում են կոկոսյան ընկույզի կամ արմավենու յուղ:

Սակայն կան նաև ճարպեր պարունակող սննդամթերքի տեսակներ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի դրանցից ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել:

Դրանց շարքին են դասվում յուղոտ ձկնատեսակները, ավոկադոն, սերմերն ու ընկույզները, ինչպես նաև արևածաղկի յուղը, ձիթայուղն ու սևուկի յուղը: Սննդամթերքի նշված տեսակները պարունակում են առողջարար ճարպեր, իսկ ճիշտ սննդակարգում պետք է առկա լինեն ինչպես սպիտակուցներն ու ածխաջրերը, այնպես էլ ճարպերը:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե բարձր է խոլեստերինը, ապա ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հետևյալ մթերքները…