Եթե դուք տղա երեխա եք մեծացնում, ապա երբեք թույլ մի տվեք այս 6 սխալները

Տղա երեխային դաստիարակելիս պետք է խուսափել հետևյալ սխալներից:

Երբեք տղա երեխային մի ասեք. քո կարծիքը ոչ ոք չի հարցնում

Երբ նա փոքր է, դուք որոշում եք նրա փոխարեն, թե ինչ է ուզում  ինչ է նրան անհրաժեշտ: Մեծանալով նա ինքն է սկսում որոշել, թե իրեն ինչ է անհրաժեշտ, ինչ է ուզում, համակերպվեք այդ մտքի հետ:
Երբեք մի անտեսեք նրա կարծիքը: Խորհրդակցեք նրա հետ, հաշվի նստեք նրա կարծիքի հետ, երբ որևէ իր եք ընտրում, պլանավորում եք ընտանեկան հանգիստը:

Մի ասեք  ձեր որդուն. շատ մի երազիր :Լսեք ձեր որդու ցանկությունները, նույնիսկ եթե դրանք թվում են անիրական, ցույց տվեք, որ ամեն հարցում պատրաստ եք նրան աջակցել:

Ծիծաղեք ձեր տղայի հետ, այլ ոչ թե ձեր տղայի վրա:Երբեք ու ոչ մի դեպքում մի ծիծաղեք ձեր որդու վրա, նա կարող է վիրավորվել, հիշեք, տղայի համար շատ կարևոր է, որ նա հեղինակություն  լինի:

Երբեք հագուստը մի փոխեք տղա երեխայի  ներկայությամբ: Նա կարող է ձեր մարմնի որոշ մասերի մասին պատմել  մանկապարտեզի ընկերներին,  դաստիարակներին, բակում  և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Մի նվաստացրեք երեխային հատկապես օտար մարդկանց ներկայությամբ: Որոշ մայրիկներ  սիրում են օտարների ներկայությամբ  քննարկել սեփական երեխայի անհաջողությունները, հատկապես այլ կանանց ներկայությամբ:  Դրա արդյունքում երեխան կորցնում է վստահությունը ծնողի նկատմամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓