Սխալ ընտրված ներքնակը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը. ահա, թե ինչպես ընտրել ճիշտ օրթոպեդիկ ներքնակներ երեխաների և մեծերի համար

Առողջ կենսակերպն այսօր գնալով լայն թափ է ստանում երիտասարդության և տարեց մարդկանց շրջանում: Ճիշտ սնունդը, սպորտով զբաղվելը, կյանքի ակտիվ  կենսակերպը  նորմա են դարձել: Բայց  առողջ և գուրծունակ լինելու համար շատ կարևոր է նաև որակյալ և առողջ քունը:

Մարմնի անատոմիական ճիշտ դիրքը թույլ է տալիս հանել մկանային հոգնածությունը և լիովին վերականգնվել:

Բացի այդ  կանխվում են հենաշարժողական ապարատի  մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են  մեջքի  և գոտկատեղի,  ողնաշարի պարանոցային հատվածի ցավերը:

Այդ հարցում օգնության են հասնում օրթոպեդիկ  ներքնակները: Դրանք պետք է ճիշտ ընտրել՝  ցանկալի արդյունքն ունենալու համար: Այն կարծիքը, որ  նեքնակը պետք է կոշտ լինի, սխալ է:  Յուրաքանչյուր տարիքային խմբի համար  պետք է ընտրել համապատասխան ներքնակ:

0-ից 5 տարեկան երեխաների համար պետք է ընտրել կոշտ առանց զսպանակների ներքնակ:

5-ից 13  տարեկան երեխաների և դեռահասների համար  պետք է ընտրել միջին կոշտության զսպանակավոր կամ առանց զսպանակների ներքնակ:

Մինչև 25 տարեկաններին խորհուրդ է տրվում քնել   միջին կոշտության ներքնակների վրա:

25-ից 55 տարեկանների համար պետք է ընտրել  տվյալ մարդուն հարմար ներքնակ, քանի որ այս շրջանում երբեմն մարդիկ ունենում են տարբեր առողջական խնդիրներ:

55 տարեկանից հետո խորհուրդ չի տրվում  քնել  շատ կոշտ  ներքնակների վրա՝  միջողային սկավառակների, օստեոխոնդրոզի հետ կապված խնդիրներով պայմանավորված :

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն  

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓