Եթե կարող ես օգնել, օգնիր, եթե` ոչ, գոնե մի՛ խանգարիր. ոսկե մտքեր Դալայ-Լամայից, որ արժե մեկ անգամ կարդալ կյանքում

1. Հնարավորության դեպքում ավելի բարի գտնվեք, իսկ դա հնարավոր է միշտ:

2. Գոռոզությունը երբեք արդարացված չէ: Այն առաջանում է ցածր ինքնագնահատականի կամ ժամանակավոր, մակերեսային նվաճումների հետևանքով:

3. Մարդիկ ստեղծվել են սիրված լինելու համար, իսկ իրերը` օգտագործվելու: Աշխարհում քաոս է տիրում, քանի որ ամեն ինչ ճիշտ հակառակն է:

4. Եթե կարող ես օգնել, օգնիր, եթե` ոչ, գոնե մի՛ խանգարիր:

5. Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ սխալ է ընթանում, այդ պահին նրա կյանք է փորձում մուտք գործել նոր, հրաշալի մի բան:

6. Մեր կյանքի նպատակը երջանիկ լինելն է:

7. Իմ կարծիքով՝ ամենաճիշտ կրոնը բարի սիրտն է:

8. Կարեկցանքը կապ չունի կրոնի հետ, դա համամարդկային գործ է, որն անհրաժեշտ է մարդկային ցեղի գոյատևման համար:

9. Ես չեմ նշում ծննդյան օրերը: Ինձ համար այդ օրը չի տարբերվում մյուսներից, քանի որ ամեն օր ծննդյան օր է: Դուք արթնանում եք, ամեն ինչ թարմ է ու նոր. գլխավորը, որպեսզի այդ նոր օրը Ձեզ ինչ-որ կարևոր բան տա:

10. Կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը պահպանելով` կարելի է երջանիկ լինել ամենաանբարենպաստ պայմաններում:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓