Ա՜յ քեզ բան, պարզվում է կերածդ ուտելիքը կարող է մարմնից եկող վատ հոտի պատճառ դառնալ. ահա, թե որ մթերքներից է պետք խուսափել, եթե կարևոր հանդիպման եք

Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել այս մթերքների օգտագործումից, եթե կարևոր հանդիպման եք պատրաստվում: Դրանց օգտագործման հետևանքով մարմնից տհաճ  հոտ է գալիս:

 

Ալկոհոլային խմիչքներ

Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո, ոչ միայն  տհաճ հոտ է գալիս բերանից, այլ նաև մարմնից, քանի որ ընկնելով օրգանիզմ սպիրտը վերածվում է քացախաթթվի և մարմնից քացախի հոտ է գալիս, բացի այդ ալկոհոլը խթանում է քրտնարտադրությունը, ինչը նույնպես վանող  է:

 

Միս

Հատկապես կարմիր միս օգտագործելուց հետո մարմնից յուրահատուկ, բայց ոչ հաճելի հոտ է գալիս, և զրուցակցին դա կարող է վանել և նրա մոտ ցանկություն կարող է առաջանալ որքան հնարավոր է շուտ ազատվել ձեր ընկերակցությունից:

Բազուկ և սպանախ

Զարմանալի է, բայց այս մթերքները ևս այդ ցանկում են: Դրանց օգտագործումից հետո օրգանիզմը սկսում է արտադրել տրիմեթիլամին,  և մարմնից ձկան հոտ է գալիս:

 

 

Կաղամբ

Չնայած այս մթերքի օգտակարությանը, այնումենայնիվ կարևոր հանիպումից առաջ խորհուրդ չի տրվում կաղամբ ուտել, քանի որ դրա օգտագործումից հետո  մարմնից տհաճ հոտ է գալիս:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ա՜յ քեզ բան, պարզվում է կերածդ ուտելիքը կարող է մարմնից եկող վատ հոտի պատճառ դառնալ. ահա, թե որ մթերքներից է պետք խուսափել, եթե կարևոր հանդիպման եք