«Եթե մեզ 1 մլն էին առաջարկում, ապա քանի՞ միլիոնով են վաճառել երեխայիս». անհետ կորած երեխայի մարմինը չի հայտնաբերվել դատաբժշկականում

Հանրապետական ծննդատան աղմկահարույց դեպքի մասին երևի չկա մեկը որ լսած չլինի: Շատերը շունչները պահած սպասում են նոր բացահայտումների ու հույս ունեն, որ մարյրը վերջապես կգտնի իր երեխային: Երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը գրել էր.

«Չնայած լավ լուրի հույս չունեմ, բայց …

Ընկերնեʹր, ինձ ուժ տվեք, պիտի գնամ երեխայիս մասին լուր իմանալու։ Տեղը հայտնել են։ Իմ ձեռքով կարված իրերը ձեռքիս են։ Չգիտեմ նրան ողջ, թե մահացած կտեսնեմ։
Տականքնեʹր, դուք հատ-հատ պատասխան էք տալու»:

 

Քիչ առաջ նա գրել էր.

«Դատաբժշկականում մեր երեխայի մարմինը չի եղել»

Երեխայի ծնողերը հիմնավոր կասկածներ ունեն, որ երեխան ծնվել է առողջ՝ 4 կիլոգրամ քաշով և նրան հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ծնունդն ընդունող բժշկի՝ Ռուզաննա Քեհյանի հետ հանցավոր համաձայնության գալով, վաճառել է, գուցե և՝ երկրից են հանել:

Հայկուհի Խաչատրյանը Ռուզաննա Քեհյանի մասին գրում է հետևյալը.

«Նա ոչ միայն չպետք է գնա կոնֆերանսի, այլ նաև պետք որակազրկվի և տնային կալանքի տակ գտնվի:

Քեհյանը 2 օր է՝ աշխատանքի չի գնում։ Միայն թե չկարողանա Գերմանիա գնալ ու փախչել պատասխանատվությունից։ Ես քննիչին զգուշացրել էի, որ նա Գերմանիա գնալու նպատակ ունի, որովհետև դուրս գրվելուց հետո անփույթը (նկատի ունի Ռուզաննա Քեհյանին-խմբ.) զանգեց ինձ ու ասաց. «Գայուշ ջան, վիզան ու տոմսերն ի՞նչ եղան»: Դա էլ էր Աստծո կամքը, որ նա շփոթվի ու ինձ զանգի։ Քննիչը պատասխանեց՝ դե մարդ ա, ուզում ա գնա, թող գնա, պետք լինի՝ կբռնենք կբերենք: Քննիչը դրա համար ձգձգեց գործը, որ դրան հարմար տեղավորի …
Ժողովուրդ ջան կլինի փողոցում, օդանավակայանում, Գերմանիայում, որտեղ տեսնեք՝ 1 ձու կոտրեք գլխին։ Այն ձուն, որով պիտի կերակրեինք ու մեծացնեինք մեր երեխաներին»։

Ավելի վաղ երեխային անհետ կորցրած մայրը դժգոհել էր, որ երկում ոչ մի օղակ իր տեղում չէ.

«Ոչ մի օղակ իր տեղում չէ. որոշում տվեցին այն մասին, որ գործը սեպտեմբերի 30-ին է հարուցվել։
Ինչու՞ 30-ին, եթե նույն օրը մեր հարազատները աղմուկ են բարձրացրել, ոստիկաններ են եկել, բողոք է եղել և նորածնի մահվան դեպք է գրանցվել։ Այսինքն, նրանք սպասում էին, որ ես նույն օրը պետք է արնաթաթախ, ծանր հոգեբանական վիճակում, սիստեման թևիս, ձեռքս վնասված, ճնշումս ամենացածր մակարդակի վրա՝ գնայի ու անձամբ ցուցմունք գրեի՞։ Մինչդեռ մեզ հիվանդանոցի տնօրինությունից տեղեկացրեցին, որ ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը, բոլորը տեղյակ են և տնօրենը ասաց, որ իմ ձեռքով եմ պատժելու մեղավորներին։ Ասացին, որ դին ուղարկվել է Իսակովի դատափորձաքննական լաբորատորիա և պատասխանը կգա հոկտեմբերի 10-ին։
Ինչևէ … Այն հարցին, թե ի՞նչ լուր կա մեր երեխայից, պատասխանում են, որ 30-ին ուղարկվել է դատափորձաքննական լաբորատորիա։ Ինչու՞ մինչև հիմա չի հայտնաբերվել և ուղարկվել, պատասխանում են՝ քանի որ գործը այդ օրն է հարուցվել։
Այն հարցին, որքանո՞ վ վստահ լինենք, որ մեր երեխան է, ԴՆԹ հետազոտություն եմ պահանջում, ինչպես նաև՝ արյան ամբողջական և գինեկոլոգիական միջամտության։ Պատասխանում են՝ դե որ արդյունքը չգոհացնի, կիրականացնեք։ Անհասկանալի է՝ ինչո՞վ են մտածում կամ ինչպե՞ս են մտածում։ Ժամանակ են շահում։
Իրենք են մեզ հարցնում՝ ինչո՞ւ էք կարծում, որ Ձեր երեխան ողջ է, պատասխանեցինք՝ քանի որ չենք տեսել երեխային այս օրերի ընթացքում, ոչ մի դատափորձաքննական լաբորատորիայում չի եղել ինֆորմացիա և եթե մեզ 1 մլն դրամ էին առաջարկում, ապա քանի՞ միլիոնով են վաճառել։
Սա է իրենց աշխատելաոճը՝ ժամանակ շահել և մարդկանց հասցնել խելագարության աստիճան»։

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓