«Եթե Նիկոլ Փաշինյանի որդին հիմա Արցախում է, ես պահանջում եմ անհապաղ փոխադրել Հայաստան, ես Վիտալի Բալասանյանից սպասում եմ ցանկացած հրեշություն». Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը գրում է.

«Եթե Նիկոլ Փաշինյանի որդին հիմա Արցախում է, ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ անհապաղ փոխադրել Հայաստան, որովհետեւ ես Վիտալի Բալասանյանից եւ նրա նման շիզոֆրենիկներից սպասում եմ ցանկացած ՀՐԵՇՈՒԹՅՈՒՆ»։

Հարկ է հիշեցնել, որ երեկ Վիտալի Բալասանյանը լրատվամիջոցներից մեկի եթերում ասել է.

««Ցռան Վերգոյի» տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ, եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա…
Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը՝ «Սասնա ծռեր»-ը, մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓