Եթե նկատեք այս նշանները երեխայի բնավորության մեջ, ապա նրա հետ պետք է խիստ լինել

  1. Մեղադրում է ուրիշներին

Երբ երեխան պատրաստ չէ (չի ուզում, չի կարող) արարքի համար պատասխանատվություն ստանձնել, սկսում է տեղի ունեցածի համար բոլորին մեղադրել:

Խորհուրդներ

Մասնագետները խորհուրդ են տալիս գործընթացն ակնառու դարձնել. երեխային որևէ նշան կամ գրություն թողեք: Օրինակ՝ «Բարև տղաս: Սա հիշեցում է, թե ինչ է պետք անել ֆիլմից առաջ՝ հագուտը կախել զգեստապահարանում, սպասքը լվալ, շանը կերակրել և զբոսանքի տանել: Խելոք եղիր: Շնորհակալ եմ: Գրկում եմ: Մայրիկ»: Շատ հնարավոր է, որ երեխան ոչ միայն կարդա գրությունը, անի նշված գործերը, այլև թղթի հակառակ կողմում պատասխանի գրությանը:

  1. Մեղք չի զգում

Մեղքի զգացումի բացակայությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Երբեմն երեխան հասկանում է, որ ինչ-որ վատ բան արեց, բայց չի ուզում խոստովանել և հերքում է իր մեղքը: Իսկ ոմանք ընդհանրապես մեղավորություն չեն զգում և պատրաստ չեն պատասխանատվություն վերցնել, քանի որ չեն հասկանում, որ վատ բան արեցին: Նա այն վատը չի համարում:

Կան երեխաներ, ովքեր մշտապես իրենց մեղավոր են զգում, դա էլ է վատ միտում:

Խորհուրդներ

Նրա ուշադրությունը հրավիրեք հետևանքների վրա: Եթե երեխան մեղքի զգացում չունի, կարող է սխալ գործողություններից հետո զրկվել ինչ-որ կարևոր բանից: Պետք է երեխային սովորեցնենք տարբերել լավն ու վատը, չարն ու բարին, հասկանալ ընտրության համար պատասխանատվությունը:

  1. Բարության և ապրումակցելու պակաս ունի

Խորհուրդներ

Երեխային սովորեցրեք օգնել ուրիշ մարդկանց: Նրան ներգրավեք հարևանությամբ մեկին օգնելուն, հանրային տարածքի մաքրությանը: Կամ առաջարկեք օգնել քրոջ կամ եղբոր սենյակը մաքրել, ինչ-որ մեկից հետո ափսեն լվալ:

 

  1. Հոգ չի տանում ուրիշների մասին

Հատկապես նրանց մասին, ում հետ ընտանիքում ապրում է:

Խորհուրդներ

Երեխաներին սովորեցրեք օգնել, հատկապես սեփական օրինակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓