Ուզու՞մ եք լավ երեխաներ ունենալ, լավ ծնող եղեք. մի քանի խորհուրդ, որ պիտի կարդան բոլոր ծնողները

Ահա թե ինչ անգին և օգտակար խորհուրդներ են տալիս ականավոր մանկավարժներ Մոնթեսորին և Մակարենկոն:


Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:

Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել:

Եթե երեխայի նկատմամբ հաճախ թշնամանք են ցուցաբերում, նա սովորում է կռվել:

Եթե երեխայի հետ ազնիվ եք,  նա սովորում է  արդար լինել:

Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա դառնում է անհամարձակ:

Եթե երեխայի գործողությունները հաճախ են հավանության արժանանաում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ձեռք է բերում ինքնավստահություն:

Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում, իրեն անհրաժեշտ է զգում, սովորում է  սիրել:

Երեխայի մասին վատը մի խոսեք, ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա:

Միշտ լսեք ու պատասխանեք ձեզ դիմող երեխային:

Հարգեք երեխային, նույնիսկ եթե նա սխալ է գործել,  բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓