Ամենօրյա Պատգամներ «ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԻ»
Հոկտեմբերի 22
Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչնդոտ չի կարող արգելք լինի քո առաջընթացին: Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն: Արիացիր:
Գալիքը տեսնել մի ցանկանա: Այդպես անելով՝ դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից:
Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. Ոչ թե տեսնելը, այլ Հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի:
«Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»: Այս էր Իմ Խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բժշկելու համար:
Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչո՞ւ էի Ես – Իմ Թագավորությունը մտնել ցանկացողներին անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել: Հավատքը մանկական վերաբերմունք է:
Աշխատիր ամեն բանի մեջ մանկանց նմանվել: Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես. Մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ՝ մանկան վստահող հոգին: Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև՝ կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար. Նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին. Ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին:
«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»:
Աստծո կանչը
Ամենօրյա պատգամներ