Եթե ջրի վրա քառակուսիներ նկատեք հեռու մնացեք դրանից. ահա թե ինչու

Իզուր չէ, որ ծովն ամենաառեղծվածային տարերքն են անվանում։ Այն իր մեջ շատ հանելուկներ է պահում, որոնք միշտ չէ, որ կարելի է գուշակել։

Օրինակ՝ ծովում մի շատ հետաքրքիր ու դյութիչ երևույթ գոյություն ունի, որը շատ վտանգավոր է։ Դրա մասին հազվադեպ են խոսում, այդ պատճառով էլ շատերը չգիտեն, որ նման բան կարող է լինել։

Ինչ է նշանակում ջրի վրա քառակուսի ալիքներ

Քառակուսի ալիքները տրամաբանական բացատրություն ունեն։ Բանն այն է, որ առաջացող ալիքները, քամուց կախված, շարժվում են տարբեր ուղղություններով, այսինքն՝ սկզբում քամին մի ուղղությամբ է փչում, հետո փոխում է ուղղությունը սառը ճակատով անցնելիս, ինչի արդյունքում ստացվում է, որ «նոր» ալիքները հատվում են «հների» հետ։ Այս յուրահատուկ պահը, կարելի է ասել, իսկական հրաշք է։

Սակայն այն մեծ վտանգ կարող է առաջացնել նավի, կամ մակույկի համար:

Այնպես որ, եթե այս հիասքանչ երևույթի վկան եք դարձել, պարզապես ապահով տեղ գտեք՝ ծովից անվտանգ հեռավորության վրա, որպեսզի կարողանաք հետևել քառակուսի ալիքների առաջացմանը՝ առանց կյանքն ու առողջությունը վտանգելու։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓